Ուկրաինայում ռուսական արտադրության ավելի քան 40 դեղամիջոց է արգելվել
Ուկրաինայում արգելքի տակ է հայտնվել 68 դեղամիջոցի վաճառք, որոնցից 43-ը Ռուսաստանի արտադրանք են։ Օգոստոսի 17-ին հրապարակված հրամանում Ուկրաինայի դեղամիջոցների և թմրանյութերի հսկողություն պետական ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ այդ դեղերը «անհամապատասխան որակի են»:
«Լայֆ.ռու»-ն գրում է, որ դեղամիջոցների սև ցուցակում հայտնվելու հիմնական պատճառը դրանց՝ Ուկրաինայի օրենսդրությունը խախտելով ներմուծումն է եղել։ Այժմ այդ դեղամիջոցները ստացած դեղատները պետք է դրանք ոչնչացնեն կամ վերադարձնեն արտադրողին։
Նշվում է, որ այդ ցանկում են հայտնվել հակաբիոտիկներ, իմունոմոդուլատորներ և հակաբորբոքային դեղեր («Գալավիտ», «Իմունոֆան», «Իմունոմակս», «Պանաֆիր»):
Ռուաստանի հետ նաև արգելվել են Լեհաստանի, Հունգարիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Իսպանիայի, Իտալիայի արտադրության դեղեր։