Սաակաշվիլու կուսակցությունը մասնակցելու է Ուկրաինայի 2019 թ. ընտրություններին
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր կուսակցությունը՝ «Նոր ուժերի շարժում», մասնակցելու են 2019 թվականի Ուկրաինայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա նաև հայտարարել է, որ կվերադառնա Ուկրաինա այն ժամանակ, երբ կհեռանա նախագահ Պ. Պորոշենկոն, դրանից հետո նա պատրաստվում է վերականգնել իր քաղաքացիությունը դատական համակարգի միջոցով։
Սահակաշվիլին ասել է, որ այնտեղ իր հետ կապված ամեն ինչ խախտվում էր. «Բայց ես կհասնեմ նրան, որ մարդիկ, ովքեր խախտել են, օրինակ, կեղծել են իմ ստորագրությունը, ովքեր վախեցրել են դատարանին և վկաներին, որպեսզի նրանք օրենքով սահմանված կարգով պատասխան տան»։