Իրանում կրկին բացատրել են՝ ինչու են հրաժարվում Ռոուհանի-Թրամփ հանդիպումից
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ երկրի նախագահ Հասան Ռոուհանիի հանդիպումն ԱՄՆ-ի առաջնորդի հետ իմաստ չունի, այն բանից հետո, երբ Միացյալ նահանգները դուրս եկավ միջուկային գործարքից։
Այս մասին, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, CNN-ին տված հարցազրույցում ասել է ինքը՝ նախարարը։
Նրա խոսքով, գործարքից դուրս գալով՝ ԱՄՆ-ը ջնջեց ավելի վաղ ձեռք բերված «մեծ առաջընթացը»։
«Համաձայնագիրը մեզ համար լակմուսի թուղթ էր՝ կարո՞ղ ենք մենք վստահել ԱՄՆ-ին, թե ոչ»,-նշել է նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանցիներն այս ընթացքում դուրս չեն գա միջուկային համաձայնագրից. իրանագետ
- Ռոհանին ԵՄ-ին կոչ է արել պահպանլ միջուկային գործարքը
- Մոսկվան ու Թեհրանը կշարունակեն «միջուկային գործարք»-ի համակարգումը
- Թրամփը մտադիր է դուրս գալ Իրանի հետ «միջուկային գործարք»-ից
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում