«Միլիարդատերերի ակումբ» ֆիլմը պրեմիերայի օրն աշխատել է ընդամենը 126 դոլար
Սեքս սկանդալի կենտրոնում հայտնված Քևին Սփեյսիի մասնակցությամբ «Միլիարդատերերի ակումբ» ֆիլմը վարձույթի առաջին օրը կարողացել է ընդամենը 126 դոլար հավաքել։ Դերասանի կարիերայի վերջին ֆիլմի պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում, օգոստոսի 18-ին։
Ֆիլմը ցուցադրվել է 10 էկրանների վրա։ Հաշվի առնելով տոմսերի արժեքը՝ յուրաքանչյուր ցուցադրության ներկա է գտնվել 2-ից քիչ մարդ։
Այսպիսով, երիտասարդ աստղեր Թերոն Էջերթոնի և Էնսել Էլգորթի մասնակցությամբ ֆիլմը կարող է դառնալ Սփեյսիի կարիերայի՝ դրամարկղային մուտքերի առումով ամենաաղմկոտ ձախողումը։