Սանկտ Պետերբուրգում յոթ տարի սխալ մարդու հուշարձան է կանգնեցված եղել
Ճարտարապետության պատմաբան Կիրիլ Պաստերնակը հայտնաբերել է, որ Սանկտ Պետերբուրգում Ալեքսանդրյան այգում յոթ տարի է տեղադրված է ոչ այն մարդու հուշարձանը։ tvkultura.ru-ի հաղորդմամբ, նա պարզել է, որ ֆրանսիացի ճարտարապետ դե Տոմոնի փոխարեն տեղադրված է շոտլանդացի քիմիկոս Թոմսոնի հուշարձանը։ Քանդակագործ Ալեքսանդր Տարատինովը խոստովանել է, որ պատմական անձերի կերպարները նա վերցրել է ինտերնետից։
«Մենք դարձել ենք ոչ հավաստի տեղեկատվության գերիները, որոնք կան բաց տիրույթում, որոնք հենց պատմաբաններ են տարածել, իսկ մյուսները կրկնօրինակել։ Բոլորը մոլորության մեջ են եղել, նույնիսկ ես»,- ասել է քանդակագործը։
Թյուրիմացության պատճառն այն է, որ ճարտարապետին նվիրված Վիքիպեդիայի էջում ներկայացված է եղել քիմիկոսի դիմանկարը (այժմ այն հեռացված է)։ Իրականում դե Տոմոնի պատկերը մեր օրեր չի հասել և համացանցում արմատավորվել է այս պատմական սխալը։ Այժմ գլխավոր հարցն այն է՝ պե՞տք է ապամոնտաժել քանդակը, թե թողնել այն որպես հուշարձան, որը ցույց է տալիս անուշադրությունն և անսահման վստահությունն ինտերնետին։