Մեկ շաբաթում հանրապետությունում գրանցվել է 368 արտակարգ դեպք
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 603 դեպք, որից 368-ը՝ արտակարգ:
Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, նշված ժամանակահատվածում արձանագրվել է 164 կենցաղային կանչ, 273 հրդեհ, 65 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 86 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 13 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 9 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 8 տրանսպորտային միջոց:
Գրանցվել է օձերի հայտնաբերման 22 դեպք:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 12 դեպք, որի հետևանքով տուժել է 15 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա