Խուզարկություն է կատարվել Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանը և գրասենյակում. ՀՔԾ
Մարտի 1-ի գործի շրջանակում խուզարկություն է կատարվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանը և գրասենյակում: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
Այլ մանրամասներ չփոխանցեցին:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ այնտեղ, որտեղ արժանի է. Րաֆֆի Հովհաննիսյան
- Դատախազությունը ստացել է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու Վերաքննիչի որոշումը
- Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալվեց
- Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է
- Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը
- Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան