Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով` «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի բացմանը մասնակցելու նպատակով, աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը կունենա մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Պն-ից նաև հայտնում են, որ օգոստոսի 21-ից 26-ը ՌԴ Մոսկվայի մարզում կայանալիք «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով ՌԴ կմեկնի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը: Միջոցառման շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ ռազմարդյունաբերության արտադրանքի նմուշների ցուցադրումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան