Դատարանը կգնահատի հոր սպանության գործով Խաչատուրյան քույրերի ձերբակալման որոշման օրինականությունը
Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր ստուգելու է հոր սպանության մեջ կասկածվող Խաչատուրյան քույրերի ձերբակալման որոշման օրինականությունը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, բողոքը քննվելու է միաժամանակ դատարանի տարբեր դահլիճներում։
Հիշեցնենք, որ ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու մարմին՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։
Առաջինը հարվածել է կրտսեր աղջիկը, ով սովորում է 11-րդ դասարանում, այնուհետև նաև մյուս երկու աղջիկները։ Ամենակրտսերը զանգահարել է ոստիկանություն, պատմել տեղի ունեցածի մասին։ Մոսկվայի Օստանկինոյի դատարանը օգոստոսի 2-ին դատարանը կալանավորել է երեք քույրերին։
Հարակից հրապարակումներ`
- Հոր սպանության մեջ մեղադրվող աղջիկների ձերբակալման որոշումը բողոքարկվում է
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը մոտակա ամիսները կանցկացնեն մեկուսարանում
- Հոր սպանության մեջ մեղադրվող աղջիկների եղբայրը մանրամասներ է պատմել տեղի ունեցածից
- Մոսկվայում հոր սպանության մեջ կասկածվող հայուհիների մեղադրանքը խստացվել է
- Մոսկվայում հարազատ աղջիկները սպանել են հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին