Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերն ընդունել են մեղքը
Խաչատուրյան քույրերը, ովքեր մեղադրվում են իրենց հորը՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ, ընդունել են իրենց մեղքը։ Ռիա նովոստիին հայտնել են քույրերի փաստաբանները։
Օրվա ընթացքում Մոսկվայի քաղաքային դատարանը քննարկում էր նրանց կալանավորելու որոշման օրինականությունը։
«Մարիան ցուցմունք է տվել, որը կարելի է համարել խոստովանական։ ... Նրա ձեռքում եղել է դանակ։ Նա պնդում է, որ հինգից ավելի հարված չի հասցրել։ Քույրերից միջնեկը նույնպես հարվածեր է հասցրել։ Փորձաքննություն դեռ չի իրականացվել, այդ իսկ պատճառով վաղ է խոսել, ով որքան հարված է հասցրել և որն է եղել մահացու»,- ասել է կրտսեր (նա 17 տարեկան է) Խաչատուրյանի փաստաբանը։
Ավագ քրոջ՝ 19-ամյա Քրիստինայի փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալը նույնպես ցուցմունք է տվել, որը կարելի է համարել խոստովանական։
«Քրիստինան հայտնել է, որ միայն գազ է փչել դեմքին»,- ասել է փաստաբանը։
Միջնեկ քրոջ՝ Անգելինայի փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալն ընդունել է մեղքը և ցուցմունք տվել, բայց կոնկրետ մեկնաբանություններից հրաժարվել է։
Դատարանում փաստաբան Պարշինը հայտարարել է, որ քննությունը խոստովանել է, որ Խաչատուրյան քույրերի հայրը նրանց նկատմամբ անբարո գործողություններ է կատարել։
russian.rt.com-ի հաղորդմամբ, Մոսկվայի դատարանը օրինական է ճանաչել երեք քույրերի կալանավորման որոշումը։
«Առաջին ատյանի դատարանի որոշումը մնում է անփոփոխ, պաշտպանական կողմի բողոքը չի բավարավում»,- հայտարարել է դատարանը։
Հիշեցնենք, որ ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու մարմին՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը կգնահատի հոր սպանության գործով Խաչատուրյան քույրերի ձերբակալման որոշման օրինականությունը
- Հոր սպանության մեջ մեղադրվող աղջիկների ձերբակալման որոշումը բողոքարկվում է
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը մոտակա ամիսները կանցկացնեն մեկուսարանում
- Հոր սպանության մեջ մեղադրվող աղջիկների եղբայրը մանրամասներ է պատմել տեղի ունեցածից
- Մոսկվայում հոր սպանության մեջ կասկածվող հայուհիների մեղադրանքը խստացվել է
- Մոսկվայում հարազատ աղջիկները սպանել են հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին