Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը կներկայացվի ցուցահանդեսում
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը կդառնա Բերքշիր կոմսության Վինձորյան ամրոցում կայանալիք ցուցահանդեսի ցուցանմուշ։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, սպասվում է, որ արքայական ընտանիքի հազարավոր երկրպագուներ ամբողջ աշխարհից կժամանեն Վինձոր, որպեսզի ևս մեկ անգամ տեսնեն զգեստը։ Ցուցադրության բացման ճշգրիտ ժամկետը խոստացել են հայտնել ավելի ուշ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարսանեկան զգեստն արժեցել էր ավելի քան 200 հազար ֆունտ սթեռլինգ։ Դքսուհին, որպես զգեստի հեղինակ ընտրել էր ֆեմինիստ և իրավահավասարության կատաղի պաշտպան Քլեր Ուեյթ Քելլերին։ Մարքլը որոշել էր աջակցել Քելլերին և նման կերպ հրապարակավ իր հարգանքն արտահայտել կին-դիզայներներին։
Հունիսին նորաձևության փորձագետները որոշել էին, որ Մեգան Մարքլի զգեստների վրայի հատուկ բացվածքը կդառնա Սասեքսի դքսուհու ֆիրմային ոճը։ «Դեկոլտեի այդ գիծը դառնում է նրա ֆիրմային ոճը։ Այն ավելի բաց է ու սեքսուալ համեմատած կլոր բացվածքի հետ և ավելի թարմ տեսք ունի, քան v-աձև բացվածքը։ Այն նաև արտացոլում է նրա ժամանակակից արքայական ոճը»,- մեկնաբանել է ոճաբան Ալեքսանդրա Ֆուլերթոնը։
Արքայազն Հարրին և նախկին դերասանուհի Մեգան Մարքլն ամուսնացել էին 2018 թվականի մայիսի 19-ին։ Արարողությունը կայացել էր Վինձորյան ամրոցում, 2,6 հազար հյուրերի ներկայությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան