Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Տեղի է ունեցել առանձնազրույց։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Շանթ Հարությունյանը Պաշտպանին ներկայացրել է իր բոլոր նկատառումներն ու հարցերը, այդ թվում՝ կապված ազատ արձակման հետ։
Բարձրացված բոլոր հարցերը, դրանց լուծումների հնարավոր տարբերակները ներկայում Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա Պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿՀ-ում տեղի է ունեցել առանձնազրույց Շանթ Հարությունյանի հետ. ՄԻՊ
- «Ժառանգությունը» պահանջում է ազատ արձակել Շանթ Հարությունյանին
- Իրավապաշտպանները Փաշինյանին առաջարկում են հետին պլան չմղել Շանթ Հարությունյանի արդարացման գործը
- «Շանթ Հարությունյանի և մյուսների» գործով դատապարտյալներից մեկն ազատության մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին