«Կալաշնիկով» կոնցեռնը հայտնել է նոր ինքնաձիգի փորձարկմանը նախապատրաստվելու մասին
«Կալաշնիկով» կոնցեռնը հայտնել է նոր՝ 7.62 մմ տրամաչափի AK-308 ինքնաձիգի փորձնական նմուշի փորձարկմանը նախապատրաստվելու մասին: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
«Զենքը պատրաստվել է AK103-ի հիման վրա՝ 7.62 × 51 մմ տրամաչափի փամփուշտներով, AK-12 ինքնաձիգի կառուցվածքային հանգույցներով ու բաղադրիչներով: Ներկա դրությամբ իրականացվում են զենքի նախնական փորձարկման նախապատրաստական աշխատանքները»,- հայտնել են կոնցեռնի ներկայացուցիչները:
Նշվում է, որ պահատուփը տեղավորում է 20 փամփուշտ, նոր ինքնաձիգը դատարկ պահատուփով կշռում է 4,3 կգ: Զենքի փողի երկարությունը 415 մմ է: Կոնցեռնում նաև հայտնել են, որ ինքնաձիգի մշակման ժամանակ նախատեսվել է նաև նոր մոդելի վրա սվին-դանակի տեղադրման հնարավորությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան