Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել. ՔԿԾ
ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 20-ին կալանավորված անձ Մանվել Գրիգորյանի՝ էլեկտրոնային լրատվական կայքերում հրապարակված լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել:
«Սույն թվականի օգոստոսի 20-ին էլեկտրոնային լրատվական կայքերում հրապարակվել էր կալանավորված անձ Մանվել Սեկտորի Գրիգորյանի լուսանկարը: Տեղեկացնենք, որ հրապարակված լուսանկարը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել»,- ասված է պարզաբանման մեջ:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի լուսանկարն օգոստոսի 20-ին հրապարակել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի armtimes.com կայքը:
Բուռն քննարկումներից հետո «Հայկական ժամանակ»-ը ներողություն է խնդրել ԱԱԾ մեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարը հրապարակելու համար։ «Մենք մեր աղբյուրը չենք բացահայտի իհարկե, սակայն հուսով ենք պատկան մարմինները կհայտնաբերեն և կպատժեն այդ լուսանկարի «հեղինակներին»։ Լուսանկարի հրապարակումը լրագրողական գայթակղություն էր մեր կողմից, որի համար կրկին ներողություն ենք խնդրում»,- ասված է խմբագրության տարածած հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան