Միանշանակ, ՊՊԾ գնդում ես պատանդ եմ եղել. Օսիպյան
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՊՊԾ գնդի գործին՝ նշեց, որ անմիջական առնչություն ունի այդ գործին, 7-8 օր որպես պատանդ մնացել է ՊՊԾ գնդում:
Հարցին՝ արդյոք հրավիրվել է դատարան , ոստիկանապետն ասաց, որ չի հրավիրվել դատարան։
Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» գործով դատական գործընթացներին և «Սասնա ծռեր» խմբի արարքին իր գնահատականին,Վալերի Օսիպյանն ասաց, արդարադատությունը Հայաստանում իրականացնում է դատական համակարգը, ինքը չի կարող գնահատականներ տալ. «Այդ հարցով դիմեք դատարանին: Ես այդ գործով չեմ հրավիրվել դատարան, կաշկանդված չեմ և հրավիրվելու դեպքում կներկայացնեմ և կպնդեմ նախաքննության ժամանակ իմ ցուցմունքները»:
Հարցին, թե ոստիկանապետն իրեն պատանդ համարո՞ւմ է, Վալերի Օսիպյանն ասաց. «Միանշանակ, ես պատանդ եմ եղել, այդ թվում՝ իմ գործընկերները»:
Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի, որ ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալները կալանքից ազատ են արձակվում, ոստիկանապետը պատասխանեց. «Կան ամբաստանյալներ, որոնք համարենք կրել են իրենց պատիժը շուրջ երկու տարի, իսկ մյուսների մասով հետո կխոսենք»:
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանն ազատ են արձակվել. փաստաբան
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից ևս երկուսը գրավի կիրառմամբ ազատ արձակվեցին
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից Արմեն Լամբարյանն ազատվել է կալանքից
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից Հովհաննես Հարությունյանն ազատ է արձակվել
- ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող Արամ Մանուկյանն ազատ արձակվեց
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանը ազատ արձակվեց
- ՊՊԾ գնդի գրավման գործով ևս մեկ ամբաստանյալ ազատ արձակվեց
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանն ազատ է արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան