Վալերի Օսիպյանը՝ Մանվել Գրիգորյանի լուսանկարի մասին
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նախօրեին հրապարակված Մանվել Գրիգորյանի լուսանկարին:
Լրագրողի հարցին՝ արդյոք նորմալ է գնահատո՞ւմ նման լուսանկարի հրապարակումը և իրականացվո՞ւմ է արդյոք ծառայողական քննություն, Վալերի Օսիպյանը նշեց. «Անկեղծ ասած՝ ինքս էլ եմ տեսել, բայց արդյո՞ք ինքն է»:
Իսկ երբ լրագրողն ասաց, որ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր հայտնել է՝ լուսանկարն արվել է ձերբակալվածների պահման վայրում, Վալերի Օսիպյանը արձագանքեց. «Տեղեկացված չեմ պարոն Զեյնալյանի հայտարարության մասին։ Եթե նախկինում ժամանակ եմ ունեցել և ինքս եմ ուսումնասիրել մամուլը, վերջին 100 օրվա ընթացքում միակ թանկ բանը, որ գնահատում եմ, ժամանակն է։ Ես որքան տեղեկացված եմ, իսկ ես տեղեկացված եմ, Մանվել Գրիգորյանը պահվում է ԱԱԾ շենքում և կարծում եմ, ճիշտ կլինի այդ հարցն ուղղել իմ գործընկերներին»։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել. ՔԿԾ
- Անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ Սահմանադրությանը. Արտակ Զեյնալյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան