Տիգրան Քեոսայանի և Մարգարիտա Սիմոնյանի ֆիլմը ցուցադրվելու է նոյեմբերին
Ռեժիսոր Տիգրան Քեոսայանն աշնանը ռուսական կինոթատրոններում ներկայացնելու է «Ղրիմի կամուրջ. արված է սիրով!» ռոմանտիկ կատակերգությունը։ Գազետա.ռու-ն գրում է, որ սյուժեի հիմքում ընկած է Կերչի նեղուցում շինարարությունը և եկվոր շինարարների ու տեղի բնակիչների կյանքը, որն այն փոխել է։
Ֆիլմի սցենարի հեղինակն է լրագրող Մարգարիտա Սիմոնյանը։ Նրա խոսքով, ֆիլմը սիրո մասին է։
«Նախքան սցենարը գրելը, մենք մի քանի անգամ եղել ենք այնտեղ, որպեսզի դիտենք, ծանոթանանք մարդկանց հետ, խոսենք։ Ոմանք դարձել են ֆիլմի հերոսների նախատիպերը»,- նշել է Սիմոնյանը։
Ֆիլմը նկարահանվել է Կերչի նեղուցի ջրային հատվածում և Տուզլա կղզում։ Ֆիլմում նկարահանվել են Իրինա Ռոզանովան, Եկատիրինա Շպիցան, Ալյոնա Խմելնիցկայան, Լաուրա Քեոսյանը, Լարիսա Մալևաննայան և այլ դերասաններ և իսկական ղրիմցիներ։
«Ղրիմի կամուրջ. արված է սիրով!» ֆիլմի պրեմիերան կայանալու է 2018 թ. նոյեմբերի 1-ին։