Հայտնաբերվել է հնագույն հսկայական հուշարձան
Հնագետների միջազգային խումբը Արևելյան Աֆրիկայում հայտնաբերել է մեգալիթյան կառույց, որը 5000 տարեկան է։ Պեղումների վայրում նաև հայտնաբերվել է զանգվածային թաղում, որտեղ թաղված է 580 մարդու մնացորդ։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Science Alert-ը։
Գիտնականների խոսքերով, հուշարձանն աֆրիկյան հայտնի մեգալիթներից ամենահինն ու ամենամեծն է։ Այն գտնվում է Տուրկանա լճի (Քենիա) հարևանությամբ և կառուցված է վաղ անասնապահների կողմից։ Ուսումնասիրողները հայտնաբերել են նաև հնագույն զարդեղեն և այլ արտեֆակտեր, բայց ոչ մի նշան չի բացահայտվել, որ մարդիկ կյանքի ընթացքում սոցիալական տարբեր խմբերի են պատկանել։
Կառույցի մի մասը մեգալիթյան սյուներից է, որոնք, ինչպես կարծում են ուսումնասիրողները, շինարարության ժամանակ բերվել են այլ վայրից։ Բացի այդ, հուշարձանի կողքին հայտնաբերվել են շրջաններ և բուրգեր՝ կառուցված քարերից։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան