Թուրքիայում բացվել է պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանը
Արա Գյուլերի (Արա Գյուլերյան) և «Դողուշ» հոլդինգի միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրով Թուրքիայում բացվել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանը:
«Էրմենիհաբերի» հաղորդմամբ, Ստամբուլի եվրոպական հատվածում գտնվող Բոմոնթի գարեջրի գործարանի պատմական շենքում տեղակայված թանգարանի առաջին այցելուների դատին են հանձնվել «Սուլող մարդը» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են արխիվային լուսանկարներ, պատմվածքներ, նոթեր, տեսանյութեր, անձնական իրեր, գրքեր, լուսանկարչական սարքեր:
Գյուլերի արվեստը, ինքնությունն ու կենցաղն ապագա սերունդներին փոխանցելու նպատակով է հիմնադրվել միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխանող Թուրքիայի առաջին լուսանկարիչ-արվեստագետի թանգարանը: Բացման արարողության ժամանակ տոնել են նաև Գյուլերի 90 -ամյակը:
Արա Գյուլերն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մեծ դժվարություններ է կրել, մինչ երկար տարիների ընթացքում կձևավորվեր իր արխիվը:
Հիշեցնենք, որ 2013 թվականին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել էր լուսանկարչի աշխատանքների ցուցահանդեսը: Բացմանը ներկա էր նաև Արա Գյուլերը: Այցի ընթացքում հայ անվանի լուսանկարիչը Հայաստանի ազգային պատկերասրահին անհատույց հանձնել է 160 լուսանկար և դրանց նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված օգտագործման բացառիկ իրավունքները:
Աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ ծնվել է 1928 թ. Ստամբուլում՝ հայկական Բեյօղլու՝ Բերյայի թաղամասում: Իր կատարած լուսանկարներով միջազգային ճանաչում ձեռք բերած ներկայացուցիչներից է Թուրքիայում: 1951 թ. ավարտել է Կենդրոնական վարժարանը, իսկ լրագրությամբ սկսել է զբաղվել 1950 թ. «Նոր Ստամբուլ» թերթում: Այս տարիներին հայերեն թերթերում և գրական ամսագրերում հրապարակում է պատմվածքներ: 1961 թ. Անգլիայում լույս տեսնող «British journal of Photography Year book»-ը նրան ճանաչել է աշխարհի լավագույն 7 լուսանկարիչներից մեկը: 1962 թ. Գերմանիայում վաստակել է «Master of Leica» տիտղոսը, որն աշխարհում 38 հոգի ունի: Աշխարհի տարբեր ծայրերում հարյուրավոր ցուցահանդեսներ է բացել:
Գյուլերը համարվում է Թուրքիայում ֆոտոնկարչության հիմնադիրը, ինչի համար էլ ստացել է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» անունը: Նա 800.000 լուսանկարների հեղինակ է:
Տաղանդավոր արվեստագետը լուսանկարել է Բերթրան Ռասելից մինչև Ուինսենթ Չերչիլ, Առնոլդ Թոյնբիից մինչև Պիկասո, Սալվադոր Դալի, Մարկ Շագալ, Ալֆրեդ Հիչքոք, Թենեսի Ուիլյամս, Վիլյամ Սարոյան ու Փարաջանով ու բազմաթիվ հայտնի անձանց: Լուսանկարների մեծ մասը հատուկ հավաքածուով ցուցադրվել է Փարիզում` Ազգային գրադարանում, ԱՄՆ-ում` Նեբրասկա համալսարանի Շելդոն հավաքածուում, բացի այդ՝ նաև Բոսթոնում, Չիկագոյում, Նյու Յորքում:
Հարակից հրապարակումներ`
- Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ
- Ստամբուլում Արա Գյուլերի պատվին միջոցառում է կազմակերպվել
- Թուրքիա-Գերմանիա կինոփառատոնի Պատվո մրցանակը հանձնվել է պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին
- Թուրքական մեջլիսի հայ պատգամավորի հոդվածը Արա Գյուլերի մասին
- Հայաստանում Արա Գյուլերի թանգարան բացելու համար այս պահին շենք չկա. փոխնախարար
- Արա Գյուլերին չի գոհացրել թուրքական պրոիշխանական ընկերության առաջարկած պայմանները. Թուրքական մամուլի արձագանքը
- Արա Գյուլերի ողջ արխիվն անցել է թուրքական պրոիշխանական «Doğuş» հոլդինգին
- Անթալիայում բացվել է Պիկասոյի և Արա Գյուլերի ցուցահանդեսը
- «Բարև Ձեզ»... Ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի համար հայ լինելը «առավելություն» է (Լուսանկարներ)
- Պոլսահայ հայտնի լուսանկարիչը պատմել է, թե ինչու է թաքցրել իր հայ լինելը
- «Գեղարդը շատ աղվոր է». Արա Գյուլեր
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան