Հայաստանում Կալաշնիկովի նոր «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն կհիմնվի
Հայաստանում Կալաշնիկովի նոր «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն կհիմնվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր «Royalsys Engineering ltd. » ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցերնի փոխտնօրենը Անդրեյ Բարիշնիկովը ստորագրեցին պայմանագիր Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի նոր «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան