Կներկայացնեմ արձակուրդ գնալու դիմում և կմասնակցեմ նախընտրական քարոզարշավին. նախարար
««Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի ավագանում ընտրություններում հանդես են գալու դաշինքով և ես գլխավորելու եմ այդ ցուցակը: Կներկայացնեմ արձակուրդ գնալու դիմում և այդ պայմաններում կմասնակցեմ նախընտրական քարոզարշավին: Նախարարի պաշտոնը չեմ համատեղի թեկնածուի կարգավիճակի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով, սա երկու կուսակցությունների համատեղ քննարկումների արդյունքում կայացված որոշում է:
«Կարծում ենք՝ սա Հայաստանի և Երևանի համար օգտակար և պիտանի կլինի, որպեսզի այս երկու կուսակցությունները մասնակցեն ընտրություններին, մասնակցեն դաշինքով և իմ գլխավորությամբ: Իսկ շանսերի վերաբերյալ ձեռնպահ կմնամ ինչ-որ բան ասելուց՝ կախված նրանից, թե ինչպես կքվեարկեն երևանցիները»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դաշիքնի անվանումը քննարկման փուլում է:
Հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Ալեքսանդր Ազարյանն արդարադատությո՞ւն իրականացրեց, Արտակ Զեյնալյանը շեշտեց, որ ինք արդարադատության նախարարն է և այդ հարցին պատասխանելու իրավունք չունի: «Դա կլինի արդարադատության նկատմամբ միջամտություն: Ես իրավաբան եմ, իրավապաշտպան եմ, ունեմ իմ տեսակետը, բայց այն այս պահին չեմ կարող ներկայացնել որպես արդարադատության նախարարի տեսակետ: Ես ունեմ լիազորություններ, ազդեցության լծակներ և այդպիսի հարցին պատասխանելը կլինի խախտում»,- ասաց գործադիրի ներկայացուցիչը:
«Եթե կան հիմքեր, դատավորները պարտավոր են ինքնաբացարկ հայտարարել, հրաժարվել այդ գործի քննությունից, եթե կարծում են, որ կարողէ տպավորություն ստեղծվել, որ իրենք անկողմնակալ և անաչառ չեն: Սա արդար դատաքննության իրավունքի ատրիբուտներից է»,- Արտակ Զեյնալյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ժառանգությունը» Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Րաֆֆի Հովհաննիսյանին
- Մենք դեռ չենք ասում՝ կմասնակցե՞նք ավագանու ընտրություններին, թե ոչ. Վահրամ Բաղդասարյան
- Քաղաքապետի ՀՅԴ հավանական թեկնածուներից մեկը ԱԺ խմբակցության անդամ է. Արսեն Համբարձումյան
- Երևանի ավագանու ընտրություններին կուսակցությունների առաջադրման ժամկետը մինչև օգոստոսի 29-ն է
- Երևանի ավագանու ընտրությունները՝ սեպտեմբերի 23-ին
- «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնական ցուցակով. Դավիթ Խաժակյան
- Անահիտ Թարխանյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու
- Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը
- ՔՊ-ի` Երևանի քաղաքապետի թեկնածուն Կարգին Հայկոն է
- Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու. Զարուհի Փոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան