Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետն ազատ է արձակվել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը րոպեներ առաջ ՔԿՀ-ից ազատ է արձակվել։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց վերջինիս փաստաբան Արմեն Մելքոնյանը։
«Ես, որպես Էդուարդ Բաբայանի պաշտպան, միջնորդություն եմ ներկայացրել։ Դատարանը բավարարել է միջնորոդությունը և 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել վերջինիս։ Ես 50 միլիոն էի առաջարկել, դատարանը 20-ը բավարարեց»,- ասաց Արմեն Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ Էդուարդ Բաբայանը կալանավորվել էր հուլիսի 6-ին, նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել և դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցրել Վյաչեսլավ Հարությունովին:
Հարակից հրապարակումներ`
- «Ժամանակ». Ծառուկյանի թիկնազորի պետին ազատ արձակելու համար ստորագրահավաք են անում
- Էդուարդ Բաբայանին գիտեմ որպես զուսպ, չխոսկան մարդ. պատգամավոր
- Որևէ հարված չի եղել Էդուարդ Բաբայանի և որևէ այլ անձի կողմից. Նաիրա Զոհրաբյան
- «Օլիմպավան»-ի գործով Էդուարդ Բաբայանը կալանավորվել է
- «Օլիմպավան»-ի միջադեպի գործն ուղարկվում է ՀՔԾ