Աննեսին և «ՌեԱնիմանիան» Հայաստանում իրականացնելու են Animation du Monde ծրագիրը
«Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը և «Անեսսի» (ANNECY) խոշորագույն միջազգային անիմացիոն կինոփառատոնը հոյակապ հնարավորություն են ընձեռնում անիմացիոն ֆիլմ արտադրողներին ներկայացնել իրենց նախագիծը՝ «Անեսսիի» միջազգային շուկայում հնարավոր ֆինանսավորում գտնելու հեռանկարով: Այս մասին հայտնում են «Ռեանիմանիա» կինոփառատոնի մամուլի ծառայությունից։
«Այս տարի լրանում է «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային կինոփառատոնի 10-ամյակը, որը զուգորդվում է Հայաստանում անիմացիոն կինոյի հիմնադրման 80-ամյակի հետ:
Եվ այս չափազանց կարևոր իրադարձության հետ միասին, որպես Հայկական անիմացիոն ֆիլմերի խթան, «ՌեԱնիմանիան» ոգևորված է ձեզ և բոլոր հետաքրքրված անձանց տեղեկացնելու, որ Աննեսի (ANNECY) խոշորագույն միջազգային անիմացիոն կինոփառատոնը և «ՌեԱնիմանիան» իրականացնելու են Animation du Monde ծրագիրը Հայաստանում: Այս հոկտեմբերին մեր փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն Աննեսիի փորձագետները՝ 5-օրյա վարպետաց դասընթացներ անցկացնելու 10 լավագույն նախագծերի և իրենց հեղինակների հետ: Վարպետաց դասընթացները վերաբերելու են նախագծերի սցենարական, արտադրական աշխատանքներին, մարքեթինգին, բյուջեի կազմմանը և այլ մասնագիտական գիտելիքների ձեռք բերմանը: Աննեսիի կողմից ստեղծված այս հատուկ ծրագրի շնորհիվ և մեր համատեղ ուժերով, փառատոնի ավարտին նախագծերը պիտի պատրաստ լինեն ներկայացվելու աշխարհում ցանկացած միջազգային անիմացիոն շուկայում և միջազգային պրոդյուսերներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Animation du Monde նախագծին մասնակցել ցանկացողներին իրենց անիմացիոն ֆիլմերի նախագծերի հայտերը պետք է ներկայացնեն մինչև հոկտեմբերի 8-ը։
Դիմումներից ընտրված 10 լավագույն հեռանկարային նախագծերն ու հեղինակները իրավունք կստանան մասնակցելու վարպետության դասընթացին՝ ներկայացնելու, մասնագետների հետ միասին աշխատելու և բարելավելու իրենց նախագծերը, ստանալու խորհրդատվություն՝ դրանք ավելի մրցունակ դարձնելու համար: Դասընթացների ավարտին Աննեսիի փորձագետների կողմից կընտրվի ՄԵԿ լավագույն նախագիծ, որի հեղինակը 2019 թվականին կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու Աննեսի միջազգային անիմացիոն կինոփառատոնի շուկային (MIFA- International Market of Animation) և այնտեղ հնարավորություն կունենա իր նախագիծը ներկայացնելու՝ հնարավոր ֆինանսավորման, համագործակցության և կարևոր կապերի ձեռքբերման նպատակով:
Դիմորդները պարտադիր պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ այլապես նախագիծը չի ուսումնասիրվի և կմերժվի.
1- Ինքնակենսագրություն (CV)
2- Սցենար
3- Համառոտագիր
4- Կերպարների ձևավորում
5- Concept Art (ընդհանուր ֆիլմի ձևավորումը, հետին պլանները, գունային լուծումներ և այլն)
6- Պատկերապատում (storyboard)
7- Հնարավորության դեպքում teaser կամ կերպարների/կերպարի անիմացիան
8- Անիմատիկ
9- Բյուջե
10- Ստորագրված փաստաթուղթ առ այն, որ նախագիծը որևէ հեռուստաալիքի կողմից չի գնվել
Ուղարկված փաստաթղթերի ձևաչափը պետք է լինի մեկ ընդհանուր PDF ֆայլ:
Դիմումը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին ՝ նամակը վերնագրելով -Subject-ում "Animation du Monde-Armenia2018"։
Նախագիծը իրականացվում է ՌեԱնիմանիայի «ՄարԱնի» (MarAni - Market of Animation) և Աննեսի փառատոնի «Animation du monde» համագործակցության շրջանակներում: Նախագծին աջակցում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Հայաստանում Ֆրանսյայի հանրապետության դեսպանությունը, և ՀԲԸ
Հարակից հրապարակումներ`
- «ՌեԱնիմանիա» փառատոնի կատուն՝ երգիծական, բայց խորը իմաստով
- «ՌեԱնիմանիա»-ն ստացել է ավելի քան 2200 հայտ
- «ՌեԱնիմանիա» անիմացիոն կրթաթոշակ - 2017
- «ՌեԱնիմանիա» փառատոնը կբացվի «Վան Գոգի կրքերը» ֆիլմով
- «ՌեԱնիմանիա» կրթաթոշակ. կինոփառատոնը ներկայանում է նորություններով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան