Բեքհեմը կստանա ՈՒԵՖԱ-ի նախագահի մրցանակը
Անգլիայի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կստանա Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախագահի 2018 թվականի մրցանակը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ՈՒԵՖԱ-ի նախագահի մրցանակը տրվում է բացառիկ նվաճումների, պրոֆեսիոնալիզմի, եզակի մարդկային հատկանիշների համար:
«Ես ընտրել եմ Դևիդ Բեքհեմին որպես այս տարվա դափնեկիր ֆուտբոլում համաշխարհային դեսպանի նրա դերի, ֆուտբոլի և դրա արժեքների առաջմղման համար։ Նրա գործունեությունը մարդասիրական ոլորտում օգնել է շատ երեխաների, և այդ փաստը չի կարելի չնկատել։ Բեքհեմն իր սերնդի իրական ֆուտբոլային կուռքն է»,- ասել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։
Բեքհեմն ընդգծել է, որ այդ մրցանակն իր կյանքում ամենակարևորներից մեկն է։
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ ՈւԵՖԱ-ի նախագահի մրցանակը»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան