Բրիտանական հիվանդանոցները կարող են մնալ առանց դեղորայքի
Մեծ Բրիտանիայի հիվանդանոցները և շտապ օգնության ծառայությունները զգուշացրել են, որ կարող են զրկվել դեղորայքից, եթե Բրիտանիան լքի Եվրամիությունն առանց հստակ պլանի։
Գազետա.ռու կայքը, հղում անելով Associated Press-ին, գրում է, որ նման զգուշացմամբ են հանդես եկել բժշկական կազմակերպությունների NHS Providers միությունը, որը համապատասխան նամակ է ուղարկել Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայություն։
NHS Providers-ում կարծում են, որ եթե Բրիտանիայի իշխանությունները Brexit-ից հետո ԵՄ-ի հետ փոխհամաձայնության պայմանագիր չկնքեն, ապա դա կարող է բացասական անդրադառնալ երկրի բժշկական հաստատություններում դեղերի ողջ մատակարարման շղթայի վրա։ Բացի այդ, համաձայնության բացակայությունը հարված կլինի Եվրամիության քաղաքացիներին, ովքեր աշխատում են այդ բնագավառում Բրիտանիայի տարածքում։