«Մանչեսթեր Յունայթեդը»՝ Զիդանին գլխավոր մարզիչ հրավիրելու մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն կշարունակի մարզել թիմին, չնայած հնարավոր հրաժարականի մասին խոսակցություններին։
Գազետա.ռու-ն գրում է, որ Բի-Բի-Սի-ի ունեցած տեղեկատվության համաձայն, ակումբի ղեկավարությունը չի կասկածում, որ պորտուգալացի մասնագետը պրոֆեսոնալ է իր գործում, և մտադիր չէ այս մրցաշրջանում բաժանվել նրանից։
Նաև հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ հրավիրել «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանին, ինչի մասին խոսվում է մամուլում։
Մոուրինյոն գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդը» 2016 թվականի ամռանից։