Ելույթի ժամանակ Մերիլին Մենսոնն ընկել է բեմի վրա
Հյուսթոնում ռոք երաժիշտ Ռոբ Զոմբիի հետ համատեղ համերգի ժամանակ Մերիլին Մենսոնը կորցրել է գիտակցությունը և ընկել հենց բեմահարթակին։
Վեստի.ռու-ն գրում է, որ դրանից հետո Զոմբին հանդիսատեսին ասել է, որ «հարգարժան ընկեր միսթեր Մենսոնն իրեն վատ է զգում»։ Նա դիմել է դահլիճին դառնալ «գործընկեր» հաջորդ երգի համար և խնդրել բոլորին երգել այնքան բարձր, որպեսզի Մենսոնը իրեն ավելի լավ զգա։
Դեպքից հետո Մենսոնն անձամբ հայտարարությամբ հանդես չի եկել, բայց որոշ լուրերի համաձայն նախքան ընկնելը նա հանդիսատեսին ասել է, որ ջերմային հարված է ստացել։
Դահլիճում նկարահանված տեսանյութը համացանցում է հայտնվել։