Նարեկ Սարգսյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ. Օսիպյան
Նարեկ Սարգսյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
«Մենք համագործակցում ենք Ինտերպոլի կենտրոնական բյուրոյի հետ: Թույլ տվեք չմանրամասնել, բայց այնպիսի տեղեկություններ կասեմ ձեզ, որ մեր տեսադաշտում շուտով կլինի»,- նշեց ոստիկանապետը:
Վալերի Օսիպյանը նաև հայտնեց, որ Նարեկ Սարգսյանը հատել էր Հայաստանի սահմանը՝ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելուց մեկ-երկու օր առաջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն հետախուզում էր հայտարարել Նարեկ Սարգսյանի նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սարգսյանը ատրճանակով սպառնացել է մի տղամարդու. ոստիկանություն
- ԱԱԾ կողմից հետախուզվող Արտեմ Պետրոսյանը ներկայացել է իրավապահներին
- Հետախուզում է հայտարարվել Նարեկ Սարգսյանի և Արտեմ Պետրոսյանի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան