Մեսսին դուրս է մնացել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների եռյակից
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) ներկայացրել է Եվրոպայում 2017/2018 մրցաշրջանի ամենալավ խաղացողի կոչման երեք հավակնորդներին։ Կազմակերպության կայքում ներկայացված է ցուցակը։
Հավակնորդերի թվում է «Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամմեդ Սալահը, խորվաթ ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն։
Հաղթողի անունը կհայտարարվի օգոստոսի 30-ին Մոնակոյում։
Լենտա.ռու-ն գրում է, որ ՈւԵՖԱ-ի ամենաշատ մրցանակը ստացել է Ռոնալդուն (2014, 2016, 2017)։ Երկու անգամ մրցանակ ստացել է «Բարսելոնայի» հարձակվող Մեսսին (2011, 2015)։ Այս տարի արգենտինացի ֆուտբոլիստը չի ընդգրկվել մրցանակաբաշխության կարճ ցուցակում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան