Ռուսաստանը կարող է ևս մեկ ճգնաժամի դիմանալ. ՌԴ հաշվիչ պալատի ղեկավար
Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցները կբավարարեն դիմակայելու ևս մեկ տնտեսական անկման, ինչպիսին 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամն էր։ Այս մասին, «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, ասել է ՌԴ հաշվիչ պալատի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը։
Նա հիշեցրել է, որ պահուստային ֆոնդի կեսը 2008-2009 թվականներին ուղղվել է տնտեսությունը փրկելուն, բյուջետային համակարգին սատարելուն։
«Այսօր պահուստային ֆոնդ չկա, այսօր կա միայն Ազգային բարեկեցության հիմնադրամը։ Այն կբավականացնի ևս մեկ նմանօրինակ ճգնաժամի»,- ասել է Կուդրինը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները