Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել․Օսիպյան
Մարտի 1-ի գործով մեղադրյալներից մեկի՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված, սակայն գտնվելու վայրը առայժմ հայտնի չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Դիտարկմանը, թե արդյոք միջազգային հետախուզում է հայտարարվել, ոստիկանապետը նշեց, որ միջազգային հետախուզում չի հայտարարվել. «Հայտարարվել է միջպետական հետախուզում, դեռ Ինտերպոլի հետախուզման մեջ չի»,- նշեց նա:
Լրագրողի հարցին, թե տեղեկություններ կան, որ Միքայել Հարությունյանը գտնվում է Ռուսաստանում, Վալելի Օսիպյանն արձագանքեց. «Այնքանով ենք տեղեկացված, որքանով՝ դուք»։
Դիտարկմանը, թե կարիք չկա՞ միջազգային հետախուզում հայտարարել, ոստիկանապետն ասաց, որ այս հարցով զբաղվում են և լրացուցիչ կտեղեկացնեն:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է
- ՀՔԾ պետը՝ Միքայել Հարությունյանի քաղաքացիության մասին
- Միքայել Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
- Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ Մարտի 1-ի գործով. ՀՔԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան