ԲԴԽ-ն մշակել է արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ
Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ՝ հաշվի առնելով նաև միջազգային առաջադիմական փորձը: Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Այն ներառում է առկա հիմնախնդիրները, որոնց լուծումը հնարավորություն կտա.
հնարավորինս բարձրացնել հանրային վստահությունն արդարադատության նկատմամբ,
նախադրյալներ ստեղծել իրավունքի գերակայության սկզբունքի հետևողական իրացման համար,
ներդնել առաջադիմական էլեկտրոնային արդարադատության ու մշտադիտարկման համակարգեր,
արդարադատության ոլորտում նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը,
էապես կրճատել արդարադատության ծախսատարությունը,
որակական փոփոխություններ իրականացնել դատարանի մատչելիության ու ողջամիտ ժամկետներում գործերի քննության հիմնարար սկզբունքների իրացման համար,
ստեղծել դատավորների ու դատարանների գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ,
բարձրացնել դատական ծառայողների որակն ու պատասխանատվությունը:
Հայեցակարգի ծրագրային իրացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Հայեցակարգին կարելի է ծանոթանալ դատական իշխանության պաշտոնական կայքում (court.am)՝ հետևյալ հղմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին