Անցումային արդարադատության որևէ մարմին չի կարող անձին մեղավոր կամ անմեղ ճանաչել. Նորայր Նորիկյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օգոստոսի 17-ի հանրահավաքում հնչեցված «անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ» հայտարարությունից հետո շատերն են փորձում հասկանալ թե ինչ է այն իրենից ենթադրում, ինչ գործառույթներ է ունենալու, արդյոք դատապարտյալը, ում վճիռն արդեն կայացվել է, կարող է բողոքարկել այն՝ հենվելով հայտարարության վրա, որ դատարաններն անարդար են ու անհրաժեշտության կա անցումային արդարադատության։
Panorama.am-ը փաստաբան Նորայր Նորիկյանից մասնավորապես հետաքրքրվեց վերջին հարցի հետ կապված։
«Անցումային արդարադատության հայցեկարգը, որքան ես հասկացել եմ, հրապարակվելու է առաջիկայում։ Այդ ժամանակ հնարավորություն կունենանք հասկանալու, թե դա ինչ է իրենից ներկայացում, ինչ փուլ է, որքան է տևելու, ովքեր են ընդգրկվելու այդ անցումային արդարադատություն իրականացնող մարմիննում, ինչ չափորոշիչներով են առաջնորդվելու և ձևավորվելու այդ մարմինները, որտեղից են ֆինանսավորվելու, ինչ գործառույթներ են ունենալու, ինչ բնույթի որոշումներ են կայացնելու, այդ որոշումները բողոքարելի են լինելու, թե ոչ։ Այս պահին ընդամենը հրապարվել է այդպիսի գործիքակազմ ներդնելու նպատակահարմարության մասին։ Սպասենք ու տեսնենք։ Կարծում եմ՝ դրա վերաբերյալ առավել հիմնովին գնահատական, դիրքորոշում կարելի է հայտնել ընդամենն այդ հայեցակարգի հրապարակից հետո։
Բոլորովին այլ համատեքստում ես ունեմ հարցադրում. կարծում եմ՝ Հայաստանում գործող իրավանորմերը, օրենսդրությունը, բավարար են Հայաստանում օրինականության վերականգնման, ամրապնդման համար»,- ասաց Ն. Նորիկյանը։
Ինչ վերաբերում է կոնկրետ հարցադրմանը՝ արդյոք ցանկացած մեղադրյալ, հենվելով հայտարարության վրա, որ դատարաններն անարդար են ու անհրաժեշտություն կա անցումային արդարադատության, կարող է բողոքարկել իր նկատմամբ վճիռը, անցումային արդարադատությունը ենթադրո՞ւմ է նման բան, մեր զրուցակիցն ասաց. «Կարծում եմ՝ չի կարող այդպիս բան ենթադրել, որովհետև բոլոր դեպքերում Հայաստանում անձը կարող է մեղավոր ճանաչվել իրավասու դատարանի կողմից հրապարակվող դատական ակտով և հանուն Հայաստանի Հանրապետության, հետևաբար որևէ այլ դատարան կամ անցումային արդարադատության որևէ մարմին չի կարող անձին մեղավոր ճանաչել և նրան ենթարկել քրեական պատասխանատվության։ Այդպիս բան ուղղակի չի կարող լինել»։
Իսկ անմե՞ղ...
«Ոչ էլ անմեղ»,- պատասխանեց փաստաբանը։
«Նորից եմ կրկնում։ Այս դատողությունները միայն ենթադրություններ են, կարծքիներ են, չգիտենք՝ ինչ է իրենից ներկայացնում անցումային արդարադատությունը, ինչ գործիքակազմ է, ինչ հանձնաժողովներ են, ինչ իրավասություններով են օժտված լինելու»,- հավելեց Ն. Նորիկյանը։
Հարցին՝ արդյո՞ք այսօր Հայաստանում անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու անհրաժեշտություն կա, նա պատասխանեց. «Նոր գործիքակազմ է։ Տեսնենք, թող հրապարակեն հայեցակարգը, ռազմավարությունը, եթե լավ բան եղավ, թող լավ բան լինի այս երկրում, ես դեմ չեմ, իսկ եթե տեսնենք հայեցակարգն իր մեջ ռիսկեր է պարունակում, բնականաբար, մեր տեսակետը կհայտնենք»։
Հարակից հրապարակումներ`
- «Անցումային արդարադատությունը համաշխարհային ընդունված գործիք է»
- ՄԻՊ դիրքորոշումը՝ անցումային արդարադատության հարցի վերաբերյալ
- Հայաստանում անցումային արդարադատության կարիքը չկա. իրավաբան
- Արա Զոհրաբյանը՝ անցումային արդարադատության վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան