Ամբողջ քաղաքն աղբի մեջ չէ, «Սանիթեք»-ն է թերանում աղբահանության հարցում. Կամո Արեյան
«Այդպիսի բան գոյություն չունի, դա թյուրընկալում է, պայմանագրին չտիրապետելու արդյունք է»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանն՝ անդրադառնալով այն տեսակետներին, թե այնպես են պայմանագիրը կազմել, որ միայն «Սանիթեքը» կարողանա հաղթել մրցույթը:
Ըստ նրա՝ այս պայմանագիրը լավագույն պայմանագրերից մեկն է եղել՝ որպես իրավական փաստաթուղթ, այլ բան է, որ կատարող օպերատորը թերանում է իր աշխատանքում:
Դիտարկմանը, թե ամբողջ քաղաքն աղբի մեջ է, Կամո Արեյանը հակադարձեց՝ նշելով, թե ամբողջ քաղաքն աղբի մեջ չէ, պարզապես «Սանիթեք»-ը թերանում է աղբահանության հարցում:
«Անցած տարի ևս կրկնվեց նման դեպք, բայց հիմա «Սանիթեք»-ը թերանում է իր աշխատանքի մեջ: Ես որպես պաշտոնակատար՝ պատվիրատու կողմ, կատարել եմ ընթացակարգով բոլոր քայլերը, այդ թվում՝ տույժի եմ ենթարկել «Սանիթեք»-ին։ Խնդիրը «Սանիթեք»-ի ներքին խնդիրն է, նա որպես օպերատոր, պարտավոր է կատարել պայմանագրով իր նախատեսված պարտականությունները, և մենք մինչև վերջ պահանջելու ենք, որ օպերատորը կատարի իր պարտականությունները: Երկրորդ՝ «Սանիթեք»-ն ինքը հրապարակավ ընդունել է իր մեղքը, որ դա իր պարտականությունն է և ինքը պետք է ուղղի իր պարտականությունների կատարումը պատշաճ որակով», - ասաց Կամո Արեյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Սանիթեք» ընկերությունը տուգանվել է աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան