Թբիլիսիում տեղի ունեցած վթարից կրկին ՀՀ քաղաքացիներ են տուժել
Օգոստոսի 22-ին, ժամը 04։26-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03։12-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Աղմաշենիբելի փողոցի «Կառպուռի» հանրախանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Mercedes» մակնիշի ուղևորափոխադրող (վարորդը՝ Հ. Օ. ) և «ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենաները. բախման հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ:
«ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ս. Գ.-ն և Է. Բ.-ն հոսպիտալացվել են «Վիվամեդ» և «Սուրբ Միքայել» ԲԿ-ներ, իսկ «Mersedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ա. և Ա. Ն.-երը, Դ. Չ.-ն, Թ. Պ.-ն տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից։
Բժիշկները Ս. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում վթարից տուժած 9 ՀՀ քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
- Թբիլիսիում վթարից տուժած 9 ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է
- Թբիլիսիում վթարի հետևանքով Հայաստանի քաղաքացիներ են տուժել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում