«Անցումային արդարադատությունը համաշխարհային ընդունված գործիք է»
«Անցումային արդարադատությունը համաշխարհային ընդունված գործիք է, և նույնիսկ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ իշխանափոխության հենց հաջորդ օրվանից քննարկումներ ունեցել ենք»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրավապահ մարմինները զեկուցում են, որ մարդկանց հաշիվների վրա կան միլիոնավոր դոլարներ։ Ակնհայտ է, որ դրանք հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ են։ Բայց այսօրվա մեր քրեաիրավական կարգավորումները լուրջ խոչընդոտներ են ստեղծում այդ գումարների ծագումը քննելու և դրանք վերադարձնելու վերաբերյալ»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ վերջին հանրահավաքի ժամանակ իր կողմից հնչեցված «խելքներդ գլուխներդ հավաքեք» արտահայտությունը ՀՀԿ-ականները դատավորների հանդեպ սպառնալիք են որակում, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ինքը շարունակում է չխառնվել դատական իշխանության գործերին։
«Ես կարծում եմ, որ 21-րդ դարի ցանկացած բանական քաղաքացի պարտավոր է իր խելքը պահել իր գլխում։ Ես կարծում եմ, որ վարչապետն ինքն իրեն էլ է դա ասում։ Այսօր ես բազմաթիվ բողոքներ եմ ստանում, որ դատարաններն անարդար են դատել, որ գույք են վերցրել։ Իմիջիայլոց, ես այդ նույն հայտարարությունն արել եմ նաև երկու ամիս առաջ։
Ասել եմ՝ այն դատավորները, ովքեր կգործեն օրենքի տրամաբանությամբ և պատասխանատու կլինեն իրենց որոշումներիկ համար, մենք կողջունենք նրանց, բայց նաև ասել եմ՝ վայը եկել է տարել այն դատավորներին, ովքեր կողմնակի ազդեցություններով, կաշառքներով կփրձեն դատական համակարգը տանել այլ ուղղությամբ։ Ես ասում եմ, ո չեմ միջամտում նրանց գործերին, բայց եթե փորձեն օգտվել նախկին խողովակներից, հետևի դռնից մարդիկ դուրս գան, քավոր-սանիկ-բարեկամ կապերն օգտագործեն, նման բան չի լինի»,- ասաց վարչապետը։
Հարցին՝ հավաստի՞ են տեղեկությունները, որ «Ելք» դաշինքը պառակտման եզրին է, գործադիրի ղեկավարը պատասխանեց՝ նման բան չկա, մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է այլ, դաշինքի մյուս կուսակցությունները՝ այլ ձևաչափերով։
Հարակից հրապարակումներ`
- Անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ Սահմանադրությանը. Արտակ Զեյնալյան
- ՄԻՊ դիրքորոշումը՝ անցումային արդարադատության հարցի վերաբերյալ
- Հայաստանում անցումային արդարադատության կարիքը չկա. իրավաբան
- Արա Զոհրաբյանը՝ անցումային արդարադատության վերաբերյալ
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Հանրապետության հրապարակում