Լոնդոնաբնակ դոկտոր Վրեժ Ներսեսյանը Մատենադարանին է նվիրաբերել ձեռագրեր
ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր լոնդոնաբնակ Վրեժ (Տեր Ներսես ավագ քահանա) Ներսեսյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերել է 17-18-րդ դարերի եթովպական 4 ձեռագիր (Ավետարան, Ճառեր, Քարոզներ): Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից։
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը երախտագիտություն հայտնեց վաստակաշատ հայագետին Մատենադարանի ձեռագրական հավաքածուն համալրելու համար:
Տեր Ներսես ավագ քահանա Ներսեսյանին Լոնդոնի համալսարանի «Հեյտրոպի» քոլեջը 2017 թվականին շնորհել է աստվածաբանության դոկտորի կոչում: Վրեժ Ներսեսյանը երկար տարիներ (1975-2012թթ.) եղել է Բրիտանական գրադարանի Քրիստոնեական Մերձավոր Արևելքի բաժնի պատասխանատուն:
Մատենադարանում են պահվում ավելի քան 23.000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ։
Հարակից հրապարակումներ`
- 15-րդ դարի արժեքավոր ձեռագրի է նվիրաբերվել Մատենադարանին
- Նոր Ջուղայից սերող Միրմանյան ազգատոհմի վերջին շառավիղը Մատենադարանին է նվիրաբերել մեծարժեք հավաքածու
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան