«Հրապարակ». ԲՀԿ-ն քարոզարշավը մեծամասամբ անցկացնելու է «լայվերի» միջոցով
«Հրապարակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանու ավագանու ընտրություններին ավանդական քարոզարշավ չի տանելու և պլանավորում է նոր տեխնոլոգիաներ կիրառել։ Մեր տեղեկություններով, քարոզարշավը մեծամասամբ անցկացվելու է «լայվերի» միջոցով, քանի որ թավշյա հեղափոխությունը ցույց տվեց այդ մեթոդի արդյունավետությունը։
Բակային հանդիպումներ գրեթե չեն լինի, փոխարենը ցուցակի առաջին տասնյակում հանգրվանածները «կգործուղվեն» մայրաքաղաքի տարբեր խնդիրների ուղղությամբ և դեպքի վայրում կփորձեն բարձրաձայնել խնդրի և դրա լուծման սեփական ծրագրի մասին։ «Կանաչ և խելացի Երևան»․ այս սկզբունքով է կառուցված լինելու ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը։ Իսկ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի՞ քարոզարշավին։ «Այո, բայց ոչ միշտ»,- տեղեկացրին կուսակցության մեր աղբյուրները։
Ի դեպ, երեկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդոյին դատարանն ազատեց 20 միլիոն դրամ գրավի դիմաց, ինչը ԲՀԿ-ում հաղթանակ են համարում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան