«Բրիգադա»-ի դերասան Դմիտրի Դյուժևն արժանացել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչման
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրով ՌԴ վաստակավոր արտիստի կոչման է արժանացել դերասան Դմիտրի Դյուժևը: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Ռուսաստանի թատրոնի եւ կինոյի դերասան, ռեժիսոր Դմիտրի Դյուժևը ծնվել է Աստրախանում, տեղի թատրոնի դերասան Պյոտր Դյուժևի ընտանիքում։ Ինստիտուտն ավարտելուց հետո 1999 թվականին ներգրավվել է Մոսկվայի երիտասարդական թատրոնի կազմում։ 2000 թվականին «24 ժամ» ֆիլմով կայացել է նրա դեբյուտը կինոյում։ Նրան առավել ճանաչում է բերել «Բրիգադա» ֆիլմը (2002)։
2006 թվականից Դյուժևը Մոսկվայի Չեխովի անվան թատրոնի դերասան է։ 2011 թվականին կայացել է նրա ռեժիսորական նորամուտը՝ «Եղբայրներ» դիպլոմային աշխատանքով, որը մասնակցել է բազմաթիվ փառատոնների և արժանացել Մոսկվայի «Արտկինո» փառատոնի հատուկ մրցանակի։
2012 թվականին կայացել է «Մայրեր» ֆիլմի պրեմիերան, որտեղ Դյուժևը ներկայացրել է իր երկրորդ աշխատանքը՝ «Իմ սիրելիին»` Սերգեյ Բեզռուկովի հետ։