Անկեղծ ասած, տարբերակ չեմ տեսնում. Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վարչապետության մասին
Ես ոչ ոքի ճնշումների չեմ ենթարկում, ուղղակի բոլորին կոչ եմ անում հաշվի նստել ժողովրդի կարծիքի և տեսակետի հետ»,- այսօր Հայ-չինական բարեկամության դպրոցի բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողնեորի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իսկ տարբերակ տեսնո՞ւմ է, որ հանրապետականներն ԱԺ-ում կողմ քվեարկեն ՀՀ Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետ ընտրվելու օգտին, հարցրեցին լրագրողները։
«Ես, անկեղծ ասած, տարբերակ չեմ տեսնում։ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, հիշո՞ւմ եք, ասում էի, որ ինքն իրավիճակը ճիշտ չի գնահատում։ Կարծում եմ՝ ՀՀԿ-ն իր ղեկավարությամբ շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել։ Ոչ մի բան ձեռնարկելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է մարդկանց հետ խոսել և նրանց ներկայացնել իրավիճակը։ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել սիրո և համերաշխության հեղափոխություն, և մեր երկրում իշխում են սերն ու համերաշխությունը»,- ասաց գործադիրի ղեկավարը։
Լրագրողները Նիկոլ Փաշինյանից նաև հետաքրքրվեցին՝ պատրաստվո՞մ է հանդիպել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ (վերջինս ավելի վաղ նման ցանկություն էր հայտնել՝ խմբ.)։
«Այո, իհարկե, ինչու ոչ։ Կհանդիպեմ, կքննարկեմ, որպեսզի որևէ մեկի մոտ հավելյալ մտավախություն չլինի՝ բացի օրինականությունից։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները, այդ թվում՝ ԱԺ նախագահը, մեր քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն և մտավախություններ չունենան»,- ասաց վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- Խորապես մտահոգված եմ երկրում ստեղծված իրավիճակով. Արա Բաբլոյան
- Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը (լրացված )
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան