Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը որոշել է թողնել դիվանագիտական աշխատանքը
Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը որոշել է դադարեցնել իր դիվանագիտական առաքելությունը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ընկերներ, մինչև իմ արձակուրդի ավարտը դեռ կա մի քանի օր: Ժամանակը, որ ես անցկացրեցի համեմատաբար հանգիստ, ամրապնդեց իմ մեջ կարևոր մի որոշում: Ես որոշել եմ թողնել իմ դիվանագիտական աշխատանքը:
Այս որոշումն իմ մեջ վաղուց է հասունացել: Բացեմ փոքրիկ գաղտնիք՝ վերջին տարիներին ես մի քանի անգամ դիմել եմ Երևանին՝ խնդրելով հետ կանչել ինձ: Վերջին անգամ դիմեցի այս տարվա մայիսին, սակայն ամեն անգամ մերժում էի ստանում՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանի իմ գործունեությունը շարունակելու խնդրանքով:
Եւ հարցն այն չէ, որ ես Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնում աշխատել եմ երկու լիարժեք ժամկետ և անցել այդ պատասխանատու պաշտոնում բոլոր հնարավոր վերջնաժամկետները: Բանը նրանում է, որ այժմ Հայաստանում որակապես այլ իրավիճակ է, և ես անկեղծորեն կարծում եմ, որ եկել է ժամանակը թույլ տալու երիտասարդներին աճել ու կայանալ: Հույս ունեմ, որ այս անգամ կստանամ դրական պատասխան»,- գրել է դեսպանը: