Արամ Դավթյան. «Արամ Ավագյանը ցույց կտա, որ պատրաստ է ավելի մեծ մենամարտերի»
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը սեպտեմբերի 21-ին կանցկացնի իր հերթական մենամարտը՝ մրցելով ռուս ուժեղագույն բռնցքամարտիկ Եվգենի Սմիռնովի հետ: Այս առիթով «Punch Boxing Promotions»-ի մամուլի ծառայությունը զրուցել է «Punch Boxing»-ի հիմնադիր և Արամ Ավագյանի պրոմոութեր Արամ Դավթյանի հետ, ով խոսել է մենամարտի օրվա և Ավագյանի մրցակցի մասին:
«Միշտ ցանկացել եմ սեպտեմբերի 21-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո կազմակերպել Հայաստանում, այս անգամ չստացվեց, բայց ՀՀ անկախության օրը Մոսկվայում տեղի կունենա Արամ Ավագյանի մենամարտը: Միտք ունենք նաև, որ ամեն տարի այդ օրը Հայաստանում բռնցքամարտի շոու կազմակարպվի:
Այո, Արամն այս փուլում պատրաստ է նման ուժեղ մրցակցի հետ մենամարտելու և դրա համար տարբեր հանգամանքներ կան: Սա պրոֆեսիոնալ բռնցքամարտ է: Արամն ունի շատ մեծ փորձ: Նա մասնակցել է Օլիմպիական խաղերին, որտեղ կարևոր մենամարտում հաղթանակը տվել են աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մայքլ Քոնլանին: Շատ վիճելի մենամարտ էր և կարող էին հաղթանակը շնորհել նաև Արամին: Ավագյանն իր կարիերայի ընթացքում հանդիպել է շատ ուժեղ բռնցքամարտիկների հետ և իրեն ցույց է տվել ամենալավ կողմերով:
Սմիռնովը շատ լուրջ հակառակորդներ չի ունեցել, բայց դա չի նշանակում որ նա թույլ բռնցքամարտիկ է: Նա դեռևս պարտություն չունի և չի մտածում նաև, որ կարող է պարտվել այս մենամարտում: Քանի դեռ պարտություն չի ունեցել, չես կարող նրա թույլ կողմերի մասին 100 տոկոսանց բան ասել: Արամի համար սա շատ կարևոր մենամարտ է , և հաղթելու դեպքում ցույց կտա, որ պատրաստ է ավելի մեծ մենամարտերի»,- ասել է պրոմոութերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան