Լևոն Արոնյանը` առաջատար քառյակում
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Grand Chess Tour»-ի ԱՄՆ-ի փուլի՝ «Sinquefield Cup» մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը: Երրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով միավորը կիսել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Պարտիան ավարտվել է 37-րդ քայլին։
Ոչ-ոքի են ավարտվել նաև Վիշվանաթան Անանդ-Սերգեյ Կարյակին, Ֆաբիանո Կարուանա-Շահրիյար Մամեդյարով և Ուեսլի Սո-Մաքսիմ Վաշյե Լագրավ պարտիաները: Տուրի միակ հաղթանակը տոնել է Ալեքսանդր Գրիշչուկը` Հիկարու Նակամուրայի նկատմամբ:
Երրորդ տուրից հետո առաջատար քառյակում տեղ են զբաղեցրել Արոնյանը, Գրիշչուկը, Կարլսենն ու Մամեդյարովը, ովքեր վաստակել են երկուական միավոր: Չորրորդ տուրում Արոնյանի մրցակիցն ադրբեջանցի Մամեդյարովն է: