Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը «ստի դետեկտորի» միջոցով ցուցմունք կտան
Խաչատուրյան քույրերը, ովքեր մեղադրվում են իրենց հորը՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ, պոլիգրաֆով՝ ստի դետեկտորով, ստուգում կանցնեն։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, հայտնել է քույրերից մեկի փաստաբան Յարոսլավ Պակուլինը։
«Աղջիկները համաձայնություն են տվել պոլիգրաֆով հետազոտության ենթարկվել իրենց ցուցմունքները հաստատելու համար»,- ասել է պաշտպանը։
Նրա խոսքով, «այդկերպ քննությունը հնարավորթյուն կունենա համոզվել, որ քույրերի ցուցմունքները ճիշտ են։ Բացի այդ, պաշտպանական կողմը դիմել է սեքսոլոգիական և հոգեբուժական փորձաքննություն անցկացնել։
Պակուլինը նաև ասել է, որ խնդրել են հետմահու անցկացնել նրանց հոր հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն։ Նրա խոսքով, դա կօգնի քննությանը մինչև վերջ պարզել, թե ընտանիքում ինչ մթնոլորտ է տիրել։
Հիշեցնենք, որ ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու մարմին՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Խաչատուրյան քույրերը կալանավորված են։
Հարակից հրապարակումներ`
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերն ընդունել են մեղքը
- Դատարանը կգնահատի հոր սպանության գործով Խաչատուրյան քույրերի ձերբակալման որոշման օրինականությունը
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը մոտակա ամիսները կանցկացնեն մեկուսարանում
- Հոր սպանության մեջ մեղադրվող աղջիկների եղբայրը մանրամասներ է պատմել տեղի ունեցածից
- Մոսկվայում հոր սպանության մեջ կասկածվող հայուհիների մեղադրանքը խստացվել է
- Մոսկվայում հարազատ աղջիկները սպանել են հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին