«Ֆեյսբուքից» և «Թվիթերից» հեռացվել են հարյուրավոր կեղծ էջեր
«Ֆեյսբուք» և «Թվիթեր» ընկերությունները հայտարարել են «անբնական վարքագծի» պատճառով հարյուրավոր էջերի հեռացման մասին, որոնք, նրանց կարծիքով, ստեղծվել են Ռուսաստանում և Իրանում։
«Դրանք երկու տարբեր ընկերություններ են (ռուսական և իրանական), մենք չենք գտել նրանց միջև կապ կամ համագործակցություն։ Բայց նրանց կիրառել են նույն գործեալաոճը՝ ստեղծել են հաշիվներ՝ մոլորության մեջ գցելով՝ ով են, ինչով են զբաղվում»,- Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, նշված է «Ֆեյսբուքի» հայտարարության մեջ։
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական կայքերից հեռացվել են ավելի քան 650 «անբնական» էջեր, խմբեր և հաշիվներ Իրանից, որոնց թիրախը հիմնականում Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի, Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի լսարանն էր։
««Ռուսական» էջերը, որոնք հեռացվել են Ֆեյսբուքից, իրենց հերթին կարող էին կապված լինել աղբյուրների հետ, որոնք, ինչպես ավելի վաղ պարզել էր ԱՄՆ կառավարությունը, ռուսական ռազմական հետախուզության ծառայություններին էին»,- ասված է հայտարարության մեջ։
«Մենք արգելում ենք նմանատիպ վարքագիծ, որովհետև ցանկանում ենք, որ մարդիկ վստահեն այն կապերին, որոնք նրանք ձեռք են բերում Ֆեյսբուքի օգնությամբ»,- պարզաբանել են ընկերությունից։
«Թվիթեր» ընկերությունն իր հերթին հայտարարել է, որ սոցիալական ցանցից հեռացվել է ավելի քան 280 հաշվի, որոնք «զբաղված էին համակարգված մանիպուլյացիաներով»: Դրանցից շատերը Իրանից էին։