Երկրորդ երեխան մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունի. Մանե Թանդիլյան
2018 թվականի հոկտեմբերի 1-ից նախատեսվում է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկել՝ 50.000 դրամի փոխարեն սահմանել 150.000 դրամ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով՝ այդ առաջարկը կառավարությունում է և նախատեսվում էր այն ուժի մեջ մտցնել 2018թ. հուլիսի 1-ից, սակայն կան ընթացակարգեր, որոնք պետք էր հասցնել ժամանակին անցկացնել: «Ինձ համար էլ էին հայտնություն այդքան ընթացակարգերը, սակայն նախատեսում ենք հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտցնել, բայց նաև կդիտակենք հետադարձ ուժ ունենալու հարցը»,- ընդգծեց Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ այս փուլում գոնե ֆինանսական միջոցների խնդիր չկա, խոսքը մեծ գումարների մասին չէ, և ունեն նախարարության տարբեր միջոցներ, որոնց շնորհիվ հարցը կլուծվի:
Նախարարը կարևորելով այս նախագիծը՝ նշեց, որ շատերը կարող են մտածել, թե սա չի խթանում ծնելիությունը, սակայն սա մեսիջ է, որ երկրորդ երեխան մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ երկիրն ունի ժողովրդագրական խնդիր: «Երրորդ երեխան լուծում է ծնելիության աճի խնդիրը, իսկ երկրորդը՝ չնվազելու»,- հավելեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Անահիտ Գալստյան. Երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկելու վերաբերյալ նախագիծն ուղարկվել է կառավարություն
- Մանե Թանդիլյանն առաջարկում է եռապատկել երկրորդ երեխային տրվող ծննդյան նպաստի չափը
- Ժողովրդագիր. Պետք է ապահովել ընտանիքներում երկրորդ երեխայի ծնունդը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան