Հայաստանի տնտեսությունում պոզիտիվ փոփոխություններ են տեղի ունենում. վարչապետ
«Հայաստանի տնտեսությունում շատ պոզիտիվ փոփոխություններ են տեղի ունենում», այս մասին այսօր ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մասնավորապես, ըստ նրա, հունիսին գրանցվել է 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Ավելի վաղ նա հույս էր հայտնել, որ հետագայում ակտիվությունը ավելի կմեծանա, և, ահա հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11.1 տոկոս։
«Սա հեղափոխությունների պատմության մեջ բացառիկ երևույթ է: Սովորաբար, անկախ իրենց բնույթից, հեղափոխություններից հետո որոշակի տնտեսական անկում է արձանագրվում, որովհետև հսկայական փոփոխություններ են տեղի ունենում, և նեգատիվ ազդեցություն են ունենում տնտեսության վրա», նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ նեգատիվ երևույթը մայիսին որոշակիորեն կար, ինչն անհանգստացնում էր, բայց հունիսին և հուլիսին գրանցվեց երկնիշին մոտիկ և արդեն երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշ։
Վարչապետը հույս հայտնեց, որ այդ ցուցանիշները կպահպանվեն նաև օգոստոսին, և գնալով դրանց աճի տեմպը ավելի կմեծանա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան