«Ժողովուրդ». Մանվել Գրիգորյանը Մարտի 1-ի գործի շրջանակներում դեռևս չի հարցաքննվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարտի 1-ի գործի շրջանակներում դեռևս չի հարցաքննվել 2008թ. այդ իրադարձությունների օրերին ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Մանվել Գրիգորյանը, որ հիմա հափշտակության և ապօրինի զենք-զինամթերք պահպանելու մեղադրանքով մեկ այլ գործով գտնվում է կալանքի տակ: Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշել է. «Իմ մասնակցությամբ, ոչ, այդ գործով նա չի հարցաքննվել»:
Հիշեցնենք՝ 2008թ. փետրվարյան օրերին սպասվում էր, որ ընդդիմությանը կմիանան ՊՆ փոխնախարարներ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը: Ի դեպ, Մելքոնյանն արդեն այս գործով հարցաքննվել է: Մինչ այդ, տեղեկացնենք, երեկ Մանվել Գրիգորյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն` Էնդոկրինոլոգիայի բաժանմունք: Ինչպես հայտնի է` Գրիգորյանը թոքի քաղցկեղ ունի, և վերջին օրերին փաստաբանը նշում էր, որ գնալով նրա առողջական վիճակը վատանում է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում