«Հրապարակ». Բելգիայի թագավորն ընտանյոք հանդերձ գտնվում է Հայաստանում. Ծրագիրը բացառապես մշակութային է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ Հայաստանում է գտնվում Բելգիայի թագավորը՝ ընտանյոք հանդերձ։ Այցը մասնավոր է՝ հանգստի նպատակով, և արքայական ընտանիքի որոշմամբ՝ կոնֆիդենցիալ։ Նրանք, մեզ հասած տեղեկություններով, հանգրվանել են «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում, մնալու են մոտ 10 օր և ոչ մի պաշտոնական հանդիպում չեն ունենալու, լրագրողների հետ շփումներից էլ խուսափում են։ Ծրագիրը բացառապես մշակութային է՝ Տաթև, Էջմիածին և այլն։ Իսկ երեկ արքայական ընտանիքն այցելել է «Արմաս» գինու գործարան, մոտ 4-5 ժամ մնացել այնտեղ, համտեսել գինի, շրջել, ծանոթացել, զարմացել, որ հայերը պահպանել են գինու արտադրության ավանդույթները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները