Անդրեյ Տալալաև. Վերջին խաղում մեր տղաներից շատերը ստիպված եղան խաղալ ցավազրկողներով
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Շիրակ»-«Փյունիկ» (1:2) խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հայտնել է, որ թիմում կան վնասվածքներ ունեցող բազմաթիվ ֆուտբոլիստներ: Նրանցից երեքի համար երկարատև բուժում է հարկավոր:
«Եվրագավաթները մեզ վրա շատ «թանկ նստեցին»: Հատկապես վերջին խաղում մեր տղաներից շատերը ստիպված եղան խաղալ ցավազրկողներով և կրկնակի վնասվածք ստացան: Թիմի ֆուտբոլիստներից երեքը բավական երկար բուժում են անցնելու: Խոսքը Սերոբ Գրիգորյանի, Ռուսլան Կորյանի և Վյաչեսլավ Դմիտրևի մասին է:
«Շիրակի» հետ խաղը, սակայն, ցույց տվեց, որ մեր երկորդ թիմում կան լավ որակներով ֆուտբոլիստներ, ովքեր կարող են հանդես գալ նաև Բարձրագույն խմբում: «Փյունիկի» նորեկ Դենիս Դորոժկինը կարող է խաղալ երկու դիրքում՝ հարձակման առջևի գծում և կենտրոնում: Նրան վաղուց գիտեմ: Նա «Տամբովում» էր խաղում, երբ ես այնտեղ էի: «Շիրակի» հետ մրցավեճում արեց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր»,- ասել է Տալալաևը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան